Search
Close this search box.

Երեւանում կինը թոռան ներկայությամբ ծեծել է խնամուն. նա տուգանվեց 70 հազար դրամով

Երեւանում մանկահասակ թոռան ներկայությամբ խնամուն ծեծելու մեջ մեղադրվող Աննա Մ.-ն տուգանվեց 70 հազար դրամով:

Ըստ  մեղադրանքի՝ 2017թ.-ի մարտի 10-ին Աննա Մ.-ն իր թոռանը հայրական տատիկի գրկից վերցնելու հարցի շուրջ վիճաբանել է նրա հետ: Վիճաբանության ժամանակ Աննա Մ.-ն երկու ձեռքերի բռունցքներով հարվածներ է հասցրել խնամու գլխին և ձեռքերին:

Դատարանն ամբաստանյալին մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով եւ նրա նկատմամբ պատիժ նշանակել տուգանք` 70 հազար դրամի չափով: