Search
Close this search box.

Ռուսները փոխում են uեռը՝ զինվորական ծառայությունից խուսափելու համար

Ռուս տղամարդիկ սկսել են դիմել սեռափոխության՝ զինվորական ծառայությունից խուսափելու համար։ Այս մասին հայտնում է Коммерсантъ-ը՝ հղում անելով Պետդումայի աղբյուրին։

Հրապարակման աղբյուրի համաձայն՝ ուկրաինական պատերազմի ֆոնին բազմաթիվ երիտասարդներ դիմել են մասնավոր կլինիկաներ սեռափոխության համար՝ զորակոչվելուց խուսափելու համար։ Այս կապակցությամբ Պետդուման պատրաստվում է օրենք ընդունել, որն արգելում է սեռափոխությունն առանց վիրահատության։

Հստակեցվում է, որ Դումայի խորհուրդը կարող է համապատասխան օրինագիծը քննարկել տոներից հետո առաջին նիստում՝ մայիսի 15-ին։

Աղբյուրը նշում է, որ արդարադատության նախարարության ղեկավար Կոնստանտին Չույչենկոն առաջինն է բարձրացրել սեռի «ֆիկտիվ» փոփոխության թեման։ Նա առաջարկել է մի շարք փոփոխություններ կատարել քաղաքացիական կացության ակտերի մասին և «Ռուսաստանի Դաշնությունում քաղաքացիների առողջության պաշտպանության հիմունքների մասին» օրենքում, որը կամրապնդի «ընտանեկան արժեքները» և արգելի սեռափոխությունն առանց վիրահատական ​​միջամտության։

Նախաձեռնությանն աջակցում է նաև Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։ Նրա խոսքով, վերջին շրջանում գրանցվել է սեռափոխության 2700 դեպք. «Առավոտյան մարդը վեր է կենում և որոշում, որ ինքն այլևս տղամարդ չէ, այլ՝ կին. ոչ թե կին, այլ՝ տղամարդ: Նա գնում է վճարովի կլինիկա, ծառայությունն արժե 30 հազարից մինչև 60 հազար ռուբլի, ստանում է վկայական և այս վկայականով ավելի ուշ գնում է գրանցման գրասենյակ, անձնագրային գրասենյակ՝ փոխելու իր ազգանունը, անունը, հայրանունը»,- մանրամասնել է նա: