Search
Close this search box.

Ինչ է տեղի ունեցել հայազգի հումորիստ Եվգենի Պետրոսյանի հետ

Մոսկվայում հոսպիտալացվել է խորհրդային և ռուս հումորիստ, հայազգի Եվգենի Պետրոսյանը: Այս մասին գրել է Mash Telegram ալիքը։
Ալիքի տվյալներով ՝ Պետրոսյանի ինքնազգացողությունը վատացել է Խամովնիկիի սեփական բնակարանում։ Հումորիստի գլուխ պտտվել է, ինչից հետո նրա կինը շտապօգնություն է կանչել։

Կանչին ժամանած բժիշկները պնդել են, որ արտիստին հիվանդանոց տանեն։

«Այժմ 77-ամյա Պետրոսյանին հետազոտում են ճշգրիտ ախտորոշումը հաստատելու համար»,-նշում է ալիքի հեղինակները:
Ավելի ուշ ինքը՝ Պետրոսյանը ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ իրեն լավ է զգում, ու ընդամենը պլանային հետազոտություն է անցել։