Search
Close this search box.

ԱՄՆ-ում Միրզոյանի և Բայրամովի բանակցությունը կարող է օրեր տևել

Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը Վաշինգտոնում «կարող է տևել մի քանի օր», հայտնում է ԱՊԱ-ն։

Ջեյհուն Բայրամովը և Արարատ Միրզոյանը կմշակեն «Կարգավորման ճանապարհային քարտեզ», և եթե Վաշինգտոնում ընթացող բանակցություններում հաջողվի խաղաղության «ճանապարհային քարտեզ» մշակել, ապա Եվրոպան «գործը կավարտի»՝ ընդունելով Հայաստանի Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդներին՝ խաղաղության պայմանագիր կնքելու համար։ 

«Այդ ամենը կարող է իրականություն դառնալ մի քանի շաբաթվա ընթացքում»,- գրում է «Թուրան» գործակալությունը՝ դիվանագիտական ​​աղբյուրներին հղումով։