Search
Close this search box.

Հայաստանի ուղղությամբ բնական գազի մատակարարումը դադարեցվել է

Հայաստանի ուղղությամբ բնական գազի մատակարարումը մի քանի օրով դադարեցվել է։ Տեղեկությունը հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը։

««Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայրուղային գազատարի վրա ՌԴ Ստավրոպոլի տարածաշրջանում պլանային վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 1-ին ժամը 08։00-ից մինչև մայիսի 4-ի ժամը 20։00-ն դադարեցվել է նշված գազատարով Հայաստան բնական գազի մատակարարումը»,– ասված է հաղորդագրությունում:

Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների հաշվին: