Search
Close this search box.

Կյանքից հեռացել է սպորտային ​​մարմնամարզության աշխարհի իննակի չեմպիոնը

60 տարեկանում կյանքից հեռացել է սպորտային ​​մարմնամարզության աշխարհի իննակի չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետը։ Այս մասին ապրիլի 29-ին հայտնել է ՌԴ Սպորտային ​​մարմնամարզության ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

«Ռուսաստանի սպորտային ​​մարմնամարզության ֆեդերացիան իր ցավակցությունն է հայտնում Յուրի Նիկոլաևիչի ընտանիքին և հարազատներին, ընկերներին և սաներին։ Մենք ցավում ենք ձեզ հետ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մահվան պատճառը չի նշվում։

Յուրի Կորոլևը եղել է սպորտային ​​մարմնամարզության աշխարհի ինը և Եվրոպայի եռակի չեմպիոն։ Մարմնամարզիկի կարիերան ավարտելուց հետո ստացել է միջազգային կարգի դատավորի կոչում։ Նա նաև մարզիկներ է պատրաստել։ Բացի դրանից, Կորոլյովը պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։