Search
Close this search box.

Ըմբիշ Հրայր Ալիխանյանը կպայքարի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալի համար

Ազատ ոճի հայ ըմբիշ Հրայր Ալիխանյանը հնարավորություն է ստացել Զագրեբում պայքարելու Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալի համար: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:

Հրայր Ալիխանյանը սփոփիչ գոտեմարտում հաղթեց Հյուսիսային Մակեդոնիայի ներկայացուցիչ Ռասուլ Շապիևին: Բրոնզե մեդալի համար գոտեմարտում հայ մարզիկն ուժերը կչափի վրացի Ավթանդիլ Կենչաձեի հետ:

Հիշեցնենք, որ քառորդ եզրափակիչում Ալիխանյանը պարտվել էր Սլովակիայի ներկայացուցիչ Թեյմուրազ Սալկազանովին, որը դուրս եկավ եզրափակիչ: Դրա շնորհիվ հայ ըմբիշը սփոփիչ մենամարտի իրավունք ստացավ։