Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցի զինվորը չի ուզում վերադառնալ Ադրբեջան, մենք բռնի ձևով նրան չենք կարող վերադարձնել․Փաշինյան

Կատարված քննչական գործողությունների արդյունքում ակնհայտ է, որ Ադրբեջանի բանակի զինվորն ուղղակի փախուստի է դիմել իրենց դիրքերից, իր ծառայակցի հետ՝ մյուս ծառայակիցների կողմից ճնշումների եւ նվաստացումների ենթարկվելու պատճառով: Այս մասին այսօր՝ ապրիլի 12-ին, ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ինչ վերաբերում է նրան հայ գերիների հետ փոխանակելու հնարավորությանը, վարչապետն ասաց. ««Ամենեւին փաստ չի, որ նա ցանկանում է վերադառնալ Ադրբեջան, որովհետեւ գիտեք, որ միջազգայնորեն մեր ստանձնած պարտավորություններով, եթե նման վիճակում հայտնված մարդը չի ցանկանում վերադառնալ, մենք բռնի ձեւերով չենք կարող նրան վերադարձնել:

Ըստ մեր ունեցած տվյալների, երկրորդ զինվորը, որը մինչեւ հիմա փնտրվում է, ինքը սահմանը հատելուց շատ չանցած, հենց սահմանամերձ գյուղում ասել է, որ փոշմանել է եւ ուզում է վերադառնալ»:

Վարչապետը նաեւ նշեց, որ այս համատեքստում կան շատ քննարկումներ, թե այդ ոնց է, որ զինվորներն այդպես անարգել հատել են սահմանը, հասել են ինչ-որ տեղեր: «Իհարկե, այդ հանգամանքը պետք է առանձին քննվի եւ պետք է հետեւոյթւոններ արվեն, բայց ես ուզում եմ ձեզ հիշեցնել մարտի կեսերին տեղի ունեցած մի դեպք, երբ Հայաստանի ԶՈՒ զինծառայողը մոլորվել էր եւ մեկ ամբողջ օր նրա գտնվելու վայրը անհայտ էր: Մենք գիտեինք, որ նա մոլորվել է եւ սահմանը հատել է: Հետո նա վերադարձել է:

Ընդ որում, երբ մենք նրա մոլորվելու վայրն ենք դիտարկում, եւ նրա վերադարձի, արդյունքում պարզվեց, որ նա շատ երկար կիլոմետրեր է կտրել եւադրբեջանական շուրջ 20 դիրքերի արանքով վերադարձել է Հայաստան: Այդ միտքը կա, որ այդ զինվորը հետախուզական առանձնահատուկ հմտություններ ունի:Տեղանքի կտրկտվածքներից ելնելով կարող են նման դեպքեր լինել»,-ընդգծեց նա: