Search
Close this search box.

«Միակ ելքը ժողովրդի համախմբվելն է, այլապես՝ հանգիստ չեն տալու,աղետի են բերելու». ԱԱԾ նախկին տնօրեն

ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանի գրառումը. «Ի՞նչ արեցինք մենք մեր երկրի հետ, մեր անվտանգության համակարգի հետ, ինչպե՞ս չկարողացանք իրողությունը հասկանալ, կանխատեսել ու կանխել, արդյունքում՝ որտեղից ուր հասանք: Երևի Նայիվ էինք, անհեռատես, ավելորդ զգուշավոր, ինչ-որ տեղ անհիմն ինքնավստահ:

Այս իրավիճակում միակ ելքը ժողովրդի համախմբվելն է ու ճիշտ ղեկավարման ներքո դիմադրելը, այլապես՝ հանգիստ չեն տալու, աղետի են բերելու:
Ես և իմ գործընկերներն ամեն ինչ անելու ենք համախմբման ու դաշնակիցների հետ վստահելի հարաբերությունների հաստատման համար, որը թշնամուն զսպելու, պատերազմի աղետը կանխելու միակ ռեալ միջոցն է: