Search
Close this search box.

Հատուկ օպերացիա Երեւանում․ բերման ենթարկվածներից մեկը «Նորատուսի Ալիկն» է

Երևանում ոստիկանության իրականացրած հատուկ օպերացիայի արդյունքում բերման է ենթարկվել «Նորատուսցի Ալիկ» մականվամբ Ալիկ Բանդուրյանը։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

Հատուկ օպերացիան անցկացվել է ապրիլի 5-ին։ Ժամը 17։30-ի սահմաններում Բաբաջանյան փողոցից ոստիկանություն է տեղափոխվել ոչ միայն Ալիկ Բանդուրյանը, այլև ևս 4 անձ։

Նրանց թվում են Մհեր Պետրոսյանը, Միսաք Փաշիկյանը, Արմեն Սադիխյանը և Պապին Բեյբությանը: Ըստ տեղեկությունների՝ նշված անձինք բերման են ենթարկվել ապօրինի կերպով զենք և ռազմամթերք պահելու, կրելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով։

Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է վարույթ։