Search
Close this search box.

Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարցի մասին

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում և խմբակցությունում չի քննարկվում Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարցը։ ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը։

«Ազգային ժողովը 2021 թվականի օգոստոսին ընտրել է ԱԺ նախագահ, որը շարունակում է իրականացնել իր գործառույթները։ Որևէ այլ տիպի քննարկում մեր խմբակցությունում չկա»,- ասաց Խանդանյանը։

Նա չի կարծում, որ Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության անհրաժեշտություն կամ օրակարգում Սիմոնյանի հրաժարականի թեման քննարկելու հարց կա։
Հայտնել էինք, որ ապրիլի 2-ին Կասկադում մի երիտասարդ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին դավաճան է անվանել: Սիմոնյանի թիկնապահները բռնել են երիտասարդի ձեռքերը, իսկ նա հայհոյել է երիտասարդին և թքել նրա դեմքին:

Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով միջադեպին, ասել էր, թե որևիցե մեկն իրեն դավաճան ասելու իրավունք չունի։ Նրա խոսքով` առաջին անգամը չէ, որ արձագանքում է նման արարքներին, հետագայում էլ արձագանքելու է։