Search
Close this search box.

Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում նահանջել է

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը 97-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում, որը հրապարակվել է կազմակերպության կայքում:
Նախորդ վարկանիշային ցանկի համեմատ Ալեքսանդր Պետրակովի թիմը երկու տողով նահանջել է։

Վարկանիշային աղյուսակը գլխավորում են աշխարհի չեմպիոն արգենտինացիները։ Նրանց հաջորդում են փոխչեմպիոն ֆրանսիացիները, ուժեղագույնների եռյակը եզրափակում է Բրազիլիան։ ՖԻՖԱ-ի վարանիշային ցանկի լավագույն տասնյակում են նաև Բելգիայի, Անգլիայի, Նիդեռլանդների, Խորվաթիայի, Իտալիայի, Պորտուգալիայի և Իսպանիայի հավաքականները:

Հիշեցնենք, որ այս տարի Հայաստանի հավաքականը ուկրաինացի մասնագետ Ալեքսանդր Պետրակովի գլխավորությամբ երկու հանդիպում է անցկացրել՝ Եվրո-2024-ի ընտրական փուլում զիջելով Թուրքիային (1:2) և ոչ ոքի խաղալով Կիպրոսի հետ ընկերական խաղում (2:2):