Search
Close this search box.

«Սահմանի 12 կիլոմետրից 7-ի վրա հստակեցվել են մեր և ադրբեջանցիների տեղակայման կետերը». Փաշինյանը մանրամասներ է հայտնում

Կառավարության հերթական նիստի ժամանակ վարչապետ Նիրկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրությանը, ներկայացրեց իրավիճակը՝ Տեղ-Կոռնիձոր հատվածում, որը մարտի 30-ից փակվել է Ադրբեջանի կողմից: «Այս ընթացքում սահմանապահների կետերի ճշգրտման ուղղությամբ աշխատանքներ են տարվել և իրավիճակը որոշակիորեն բարելավվել է, մասնավորապես 12 կմ-ից 7 կմ-ում տեղակայման կետերը հստակեցված են, 5 կմ-ի վերաբերյալ աշխատանքները շարունակվում են: Մեր տրամադրվածությունը եղել և մնում է էսկալացիայից խուսափելը: Հույս ունեմ, որ տեղակայման ճշգրտման աշխատանքները կիրականացվեն կառուցողական մթնոլորտում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: