Search
Close this search box.

«ՔՊ»-ն Լևոն Տեր-Պետրոսյանից խորհուրդ լսելու կարիք չունի. Արեն Մկրտչյան

«Քաղաքացիական պայմանագիրը» Լևոն Տեր-Պետրոսյանից խորհուրդ լսելու կարիք չունի: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը՝ ի պատասխան Հ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հոդվածի, որում առաջին նախագահը նշել էր, որ «Քաղաքացիական պայմանագիրը» խմբակցությունը պարտավոր է նախաձեռնել Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարցը:

«Լևոն Տեր-Պետրոսյանին խորհուրդ կտամ խորհուրդ տալ իր քաղաքական թիմի անդամներին: Ինչ վերաբերում է ՀԿ-ների պահանջին՝ ԱԺ-ում էթիկայի հանձնաժողով ստեղծել՝ քննարկելու Ալեն Սիմոնյանի վարքը, բնականաբար, ծանոթ եմ դրան, բայց պարոն Սիմոնյանն իր հերթին իր անձնակաբ էջում պարզաբանմամբ է հանդես եկել, ես ավելացնելու որևէ բան չունեմ: Ես առհասարակ կարծում եմ՝ բոլորս պետք է փոքր ինչ ավելի զուսպ լինենք և ԱԺ նախագահին փողոցում հանդիպելիս պետք է հաշվի առնենք, որ անկախ նրանից՝ ընդունում ենք տվյալ քաղաքական ուժին, թե ոչ, խոսքն ինստիտուտի մասին է: Պետական ինստիտուտները պետք է հարգել»,-ասել է նա: