Search
Close this search box.

Ռուբեն Վարդանյանի գրառումը Արցախի վենախավի մասին

Ինձ համար դժվարին հարցերից մեկն այն է, թե ինչու է Արցախի վերնախավին պակասում ինքնապահպանման բնազդը, այս հարցն է մտահոգում Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին:

«Որովհետև, իսկապես, նման ծանր ճգնաժամի պայմաններում ակնհայտ է, որ հաջողության հասնելու միակ շանսը սեփական բոլոր մանր վեճերը, բոլոր դժգոհություններն ու հակասությունները մոռանալն է և համախմբվելը, որպեսզի միասին ուժ լինենք արտաքին թշնամու, արտաքին սպառնալիքի դեմ։ Ցավոք, դա այստեղ չի աշխատում: Միգուցե այն պատճառով, որ սա շարունակվում է արդեն 35 տարի, և մարդկանց մեջ սովորույթ ու հոգնածություն է կուտակվել: Միգուցե այն պատճառով, որ յուրաքանչյուրն ինքն իրեն մտածում է, որ հնարավորություն ունի ինչ-որ կերպ՝ յուրովի լուծել հարցը, թեև սա պատրանք է։ Ես խորապես համոզված եմ, որ սա մարտահրավեր է, որպեսզի մենք բոլորս՝ ներսում գտնվողներս, հասկանանք, որ միայն միասին կարող ենք հաղթահարել այս ծանր ճգնաժամը»,- կարծում է Վարդանյանը։