Search
Close this search box.

Ալեն Սիմոնյանի քայլը ճիշտ եմ գնահատում. Ես էլ մոտավորապես նույնը կանեի. Աղազարյանը՝ քաղաքացու վրա թքելու մասին

Ես ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի քայլը միանշանակորեն ճիշտ եմ գնահատում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով նրան, որ նախօրեին ԱՀ նախագահը թքեր էլ իրեն դավաճան ասած քաղաքացու վրա:

«Եթե ես լինեի Ալեն Սիմոնյանի փոխարեն, մոտավորապես նման բան կլինեի: Դատապարտելի է դա, թե ոչ, թող ժողովուրդը որոշի առաջիկա ընտրությունների ժամանակ: Թող էլի այդպիսի բաներ անեն, իշխանությւան ներկայացուցիչները իրենց անկասկած նույն ձեւով կպահեն, եւ թող մեր ռեյտինգը իջնի զրո, իրենք ընտրվեն, հետո մեզ յա խնայեն, յա ուտեն, յա էլ ուրիշ բան ուտեն:

Այսօր արդեն ակնհայտ է, որ մեր ընդդիմադիր ոչ բարով գործընկերները հետաքրքիր տակտիկա են որդեգրել, գայլային որակումներով, այստեղ-այնտեղ 3-5 հոգով լոկալ առավելություն ստեղծել եւ իշխանության այս կամ այն ներկայացուցչի նկատմամբ ոչ հարգալից վարմունք որդեգրել, ընդհուպ մինչեւ կոնֆլիկտը հրահրել: Եվ Ալեն Սիմոնյանը, եւ մեր քաղաքական ուժից շատ-շատերը չեն ենթարկվելու այդ ճնշումներին: Հա, ոչինչ, որ ինձ ասաց դավաճան, ես պետք է մեծահոգի լինեմ: Այո, ինձ դավաճան են ասել, ես ժպտացել եմ, եւ դա ասաց 17 տարեկան մի աղջիկ: Իմ կյանքում այդ մի դեպքն է եղել, որ ես ռեակցիա չեմ տվել: Որովհետեւ 17 տարեկան աղջիկը չէր ինչ-ինչ քաղաքական փաստարկներ հաշվի առնելով գնահատական տալ եւ ինձ որակել դավաճան: Երեւի լսել է այս ու այն կողմից: Բոլոր մյուս դեպքերում իմ ռեակցիան եղել է ադեկվատ, որոշ դեպքերում էլ մի բան էլ ավել»,-ասաց Աղազարյանը: