Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ձեռքով մի անգամ հարվածել եմ՝ ինքնապաշտպանվելու համար, չեմ փախել, սուտ է ու կեղծիք. ԱԺ պատգամավոր

«Ես և Վլադիմիր Վարդանյանը գտնվել ենք անհավասար պայմաններում: Իրականում աշխատանքային քննարկման ժամանակ Վարդանյանը մի քանի անգամ դրսևորել է ագրեսիվ վարքագիծ՝ չարաշահելով իր լիազորությունները: Հերթական անգամ նմանատիպ վարքագիծ դրսևորելու ժամանակ փորձեցի նկատողություն անել՝ պահանջելով հարգանք ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ: Նա ավելի ոգևորվեց, ասաց՝ ում վրա ուզի՝ կարող է գոռալ: Էն պահին, երբ մոտենում էր ինձ, հաշվի առնելով իշխանական պատգամավորների՝ բազմիցս դրսևորած վարքագիծը, դիմեցի պաշտպանության ու մեկ անգամ հարվածեցի նրան. ձեռքս էլ ջարդվել է»,- անդրադառնալով ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին՝ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը:

Հիշեցնենք՝ քիչ առաջ նա ազատ է արձակվել ՁՊՀ-ից: