Search
Close this search box.

ՌԴ ՆԳՆ-ն հաստատել է Սանկտ Պետերբուրգի սրճարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով Վլադլեն Թաթարսկու մահը

Ռազմական թղթակից Վլադլեն Թաթարսկին զոհվել է Սանկտ Պետերբուրգի սրճարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։ Այս մասին գրում է РИА Новости-ն։

Դեպքի մասին տեղեկություն է ստացվել ժամը 18:13-ին։

«Միջադեպի հետևանքով մեկ մարդ է մահացել, պարզվել է, որ ռազմական թղթակից Վլադլեն Թաթարսկին է»,- ընդգծել են ՆԳՆ-ում։

Միջադեպի պատճառներն ու հանգամանքները պարզվում են։

Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովն ավելի ուշ մանրամասնեց, որ պայթյունի հետևանքով տուժել է 25 մարդ, նրանցից 19-ը հոսպիտալացվել են։

Լուսանկարում Վլադլեն Թաթարսկին է։ Լուսանկարը՝ РИА Новости-ից։