Search
Close this search box.

«Կամուրջի Հակոբ» մականվամբ հայտնի գործարարի մոտ 1 տարի առաջ առևանգված Bentley-ն գտնվել է

Երևանի գնդի պարեկները հայտնաբերել են «Կամուրջի Հակոբ» մականվամբ հայտնի գործարարին պատկանող, մոտ 1 տարի առաջ առևանգված Bentley-ն

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ ապրիլի 2-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Արսեն Ստեփանյանի, պարեկներ Նարեկ Սուքիասյանի և Պետրոս Վահանյանի գլխավորությամբ, Տիգրան Մեծի պողոտայում հայտնաբերել են 2022 թվականի փետրվարի 11-ին Երևանում Տիգրան Մեծի պողոտայից առևանգված, հայտնի գործարար «Կամուրջի Հակոբ» մականվամբ Հակոբ Սաֆարյանին պատկանող Bentley մակնիշի ավտոմեքենան։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավտոմեքենան հայտնաբերվել է պարեկների պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում, և այն 1 տարուց ավելի ավտոհետախուզման մեջ է եղել։

Պարեկները նկատել են ավտոմեքենան ու տեղում սահմանազատել են տարածքը։ Այնուհետև ավտոմեքենան տեղափոխել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Էրեբունու բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Հետաքրքիր է, որ մեքենան առևանգել են Տիգրան Մեծի պողոտայում, և այն 1,5 տարի անց Երևանի գնդի պարեկները հայտնաբերում են Տիգրան Մեծի պողոտայի այն վայրում, որտեղից Bentley-ն փախցրել էին։