Search
Close this search box.

Ադրբեջանը հրաձգային զենք է օգտագործել․ ԱՀ ՊՆ

Մարտի 31֊ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի արևելյան և  հարավ-արևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ՁՀՆ֊7 նռնականետ։

Նախիջևանիկ գյուղի հատվածում ադրբեջանական կողմը կրակ է բացել այգում աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբ։

Հայկական կողմը կորուստներ չունի։

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի  հրամանատարությանը։
Ապրիլի 1֊ի ժամը 10։00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն