Search
Close this search box.

Զախարովան՝ «ՀԱՊԿ-ը դուրս է գալիս Հայաստանից» հայտարարության մասին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացին և հայտարարությանը, որ ՀԱՊԿ-ը դուրս է գալիս Հայաստանից։

«Որքան քաղաքական գործիչներ, այնքան՝ տարատեսակ մեկնաբանություններ և կարծիքներ, նաև, ի դեպ, հնարավորություն, որ իրենց վրա ուշադրություն դարձվի ինչ-որ վառ հայտարարություններով։

Ես առաջին անգամը չէ, որ լսում եմ, թե ՀԱՊԿ-ը դուրս է գալիս Հայաստանից, և ուզում եմ կրկին հարցեր ուղղել ՀՀ կողմին, թե նրանք, ովքեր ասում են՝ ՀԱՊԿ-ը դուրս է գալիս Հայաստանից, ինչպե՞ս են տեսնում ՀԱՊԿ-ի մուտքը, երևի ինչ-որ կերպ տեսնում են»,-նշել է Մարիա Զախարովան։