Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խաղաղության պայմանագիր լինելու և լինելու է մինչ օրս ձեռքբերված գրավոր փաստաթղթերի հիման վրա. Փաշինյան

Խաղաղության պայմանագիր լինելու եւ լինելու է մինչ օրս բարձրագույն մակարդակներում ձեռքբերված գրավոր փաստաթղթերի հիման վրա: Այս մասին այսօր՝ մարտի 23-ին, կառավարության նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ իր խոսքն ուղղելով Հայաստանի եւ միջազգային հանրությանը:

«Ինչ վերաբերում է մեր անելիքներին, ՀՀ կառավարությունը եւ հանրությունը պետք է զբաղվեն ամենօրյա ստեղծարար աշխատանքով՝ կառուցելով, բարեփոխելով, բարիք ստեղծելո, անվտանգային համակարգն ուժեղացնելով: Մենք ոչ մի րոպե չպետք է շեղվենք Հայաստանի զարգացման, հզորացման եւ մեր ժողովրդավարությանն ամրապնդելու ճանապարհից»,-ընդգծեց վարչապետը: