Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Որ եկավ՝ ի՞նչ փոխվեց». Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի՝ Հայաստան կատարած այցի մասին

ԱԺ-ում՝ լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով ՀՀ վարչապետի՝ ՀԱՊԿ-ի վերաբերյալ հայտարարությանն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի՝ Հայաստան կատարած այցին, Ալեն Սիմոնյանն ասել է. «ՀԱՊԿ-ը դուրս է գալիս տարածաշրջանից արտահայտությունը նշանակում է, որ այն գործողությունները, որ պետք է անի, չի անում ու ցույց է տալիս իր բացակայությունը: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը որ եկավ՝ ի՞նչ փոխվեց: Թող գան-գնան, հարցը դրանով չի լուծվելու, իրանք կգան-կգնան, դա չի խանգարի երկու օր հետո որևիցե գործողության: Դրա փորձը մենք ունեցել ենք է՛լ ավելի բարձր պաշտոնյաների այցելություններից հետո»: