Search
Close this search box.

ԱԱԾ-ն,ՊՊԾ-ն և ոստիկանությունը կանցնեն նոր ենթակայության տակ

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը կառավարության այսօրվա նիստից հետո պարզաբանել է, թե ինչու են երեք ուժային կառույցները՝ ԱԱԾ-ն, Ոստիկանությունն ու ՊՊԾ-ն ապրիլից հետո գործելու վարչապետի ենթակայությամբ: Նրա խոսքով՝ բացի այս երեք կառույցներից, նաև նոր ստեղծվելիք վարչապետի վերահսկողության ծառայությունն է գործելու վարչապետի ենթակայությամբ:
Տնտեսական բլոկը ենթարկվելու է փոխվարչապետերին:
«Եթե դուք ուսումնասիրեք դեռևս նախկին նախագահ Քոչարյանի հրամանագիրը, որով Ոստիկանությունը համարվում է որպես կառավարությանը ենթակա մարմին, ապա դուք կարձանագրեք կարևոր մի նախանշան: Այն ժամանակ արդեն ասվում էր, որ այդ առումով պետք է քայլ կատարվի դեպի անձնական պատասխանատվության դաշտ, և ասվում էր, որ մինչև ամբողջական այլ համակարգի անցնելը, Ոստիկանությունը գործելու է որպես կառավարությանն առընթեր մարմին»,- ասաց նա:
Ըստ Դավիթ Հարությունյանի՝ շատ կարևոր է ունենալ պատասխանատու քաղաքական անձ յուրաքանչյուր պետական մարմնի համար: Դա բարձրացնում է համապատասխան ծառայությունների որակը: