Search
Close this search box.

Փաշինյանն ու ՀՀ ԱԳՆ փորձում են չեզոքացնել եվրոպացի դիտորդներին

Կասկած չկա, որ ՀՀ տարածքում դիտորդական առաքելության ծավալման վերաբերյալ Եվրամիության որոշումն ընդունվել է ի հեճուկս պաշտոնական Երեւանի․ դա նկատելի էր եւ է թե ԵՄ պատասխանատուների, թե Նիկոլի ու ՀՀ ԱԳՆ հայտարարություններից։ Դիտորդական խմբի տեղակայման կապակցությամբ Մոսկվայի ու Բաքվի հիստերիկ ու սպառնալից արձագանքները կապված են այս իրողության հետ։

Ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի, այնպես էլ ԵՄ դիտորդական առաքելության պարագային Մոսկվայի, Բաքվի ու Երեւանի դիրքորոշումը հետեւյալն է՝ դրանք պետք է զբաղվեն բացառապես հումանիտար խնդիրներով եւ լեգիտիմացնեն «հետպատերազմյա իրողությունները» եւ եռակողմ ստորագրված թղթերը՝ որպես կարգավորում։ ՄԽ արեւմտյան համանախագահները մերժել են այդ թղթերը ճանաչել որպես կարգավորում, իր հերթին, ԵՄ-ն հայտարարել է, որ դիտորդական առաքելության նպատակը ստատուս-քվոն, այսինքն՝ հայկական տարածքների օկուպացիան եւ եռակողմ պայմանավորվածություններն ամրագրելը չէ։

Սակայն Նիկոլի համար անսպասելի իրավիճակն ավելի բարդացավ․ միջազգային բարձր ատյաններում մերժվում է հրադադարով հաստատված ստատուս քվոն (Մակրոն), եւ Արցախի կարգավիճակի ու միջազգային իրավունքի սկզբունքների հավասարազորության հիմքով կարգավորման պահանջներ են դրվում Փաշինյանի առջեւ (Շոլց, Եվրախորհրդարան): Սա հակասում է Փաշինյանի ու Ալիեւի «խաղաղ օրակարգին»։ Պատահական չէ, որ Փաշինյանը եւ ՀՀ ԱԳՆ չեն արձագանքել Եվրոպական խորհրդարանի զեկույցներին, որոնցում հղում է արվում Արցախի խնդրի կարգավորման՝ ՄԽ համանախագահների ձեւակերպած 2009 թ․սկզբունքներին եւ տարրերին։

Փաշինյանն ու ՀՀ ԱԳՆ-ն, աջակցության կոչ անելով եւ ստանալով «ադրբեջանական հասարակությունից», շտապում են իրականացնել «խաղաղ օրակարգը»։ Բաքուն արձագանքել է Փաշինյանի կոչին՝ բնակեցնել գրավյալ հայկական քաղաքներն ու գյուղերը ցապարներով, այսինքն՝ շուտափույթ փոխել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էթնիկ պատկերը հնարավոր հանրաքվեին ընդառաջ։ Զուգահեռ, Ալիեւի հետ փոխհամաձայնեցված, իրագործվելու է «Հայաստան կոչվող տարածքը» ցապարներով բնակեցնելու ծրագիրը։ Փաշինյանի եւ ՀՀ ԱԳՆ հայտարարությունները դրա վկայությունն են․
lragir.am