Search
Close this search box.

Ռուսաստանը կկանգնի Հաագայի դատարանի առջև

Միջազգային քրեական դատարանը նախատեսում է երկու գործ հարուցել Ռուսաստանի դեմ՝ կապված Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության հետ։

Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին, որոնք խնդրել են չհրապարակել իրենց անունները։

«Միջազգային քրեական դատարանը մտադիր է ռազմական հանցագործությունների երկու գործ հարուցել՝ կապված Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության հետ»,- նշվում է հաղորդագրությունում։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Արևմուտքը շտապում է անօրինական հակառուսական «տրիբունալի» մասին գաղափարներով, սակայն չի խոսել ուկրաինական ղեկավարության և զինվորականների հանցագործությունների համար դատելու անհրաժեշտության մասին։

Դեկտեմբերի սկզբին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ուկրաինայում Արևմուտքում «տրիբունալ» ստեղծելու փորձերը լեգիտիմ չեն լինի, չեն ընդունվի և կդատապարտվեն։