Search
Close this search box.

«ՀԺ». Հրայր Թովմասյանը կլքի՞ ՀՀԿ-ն. Ինչն է խանգարում նրան դառնալ ՍԴ նախագահ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՍԴ անդամ Կիմ Բալայանի լիազորությունները դադարել են: Նրա 70-ամյակը լրացել էր 2017 թվականի հոկտեմբերի 15-ին, սակայն քանի որ տարիքը լրանալու պահին մասնակցում էր երկու գործերի դատաքննությանը, ապա նրա լիազորությունները դադարեցին այդ գործերի ավարտման օրը: Նախօրեին արդեն ՍԴ անդամներն ու աշխատակազմը հրաժեշտի երեկո են կազմակերպել եւ հրաժեշտ տվել Բալայանին:

Արդեն քանի ամիս է՝ տեղեկություններ են շրջանառվում, որ Կիմ Բալայանի տեղի ամենահավանական թեկնածուն ՀՀ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանն է: Վերջինս ակնկալիքներ ունի զբաղեցնել ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի տեղը, սակայն դրա համար նախ պետք է դառնա ՍԴ անդամ:

Նշենք, որ Գագիկ Հարությունյանն այս տարվա մարտի 23-ին դառնում է 70 տարեկան, և օրենքի ուժով նրա լիազորությունները դադարում են: Այժմ իշխանությունները այդ պաշտոնին տեսնում են հենց Հրայր Թովմասյանին:

ՍԴ անդամը չի կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Հենց ամբողջ խնդիրն այն է, որ Հրայր Թովմասյանը ՀՀԿ-ական է: Արդյոք նա ՀՀԿ-ն լքելու դիմում կգրի՞: Սովորաբար հայկական իրականության մեջ հակառակն է լինում, դառնում են իշխող կուսակցության անդամ, որպեսզի պաշտոն ստանան»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: