Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անհանգիստ գիշեր Թբիլիսիում. ինչպիսի իրավիճակ է հիմա Վրաստանի մայրաքաղաքում

Վրաստանի մայրաքաղաքում անցած գիշերը բուռն էր։ Թբիլիսիի կենտրոնում իրավիճակը լարված է եղել, շարունակվել են բախումները ոստիկանների և ցուցարարների միջև։
Բողոքի ակցիայի մասնակիցներն ամբողջ գիշեր չեն լքել քաղաքի կենտրոնը` չնայած նրանց ցրելու ուժայինների փորձերին։ Ցուցարարները շուռ են տվել և հրկիզել են ոստիկանական մեքենան։

Վրաստանի հատուկ ջոկատայիններն իրենց հերթին քանդել են Թբիլիսիի կենտրոնում տեղադրված բարիկադները։
Ցուցարարներին ցրել են ջրցան մեքենաներով և արցունքաբեր գազով։
Ոստիկանությունը քաղաքացիների զանգվածային ձերբակալություններ է սկսել։

Առավոտյան, ինչպես հայտնում է Sputnik Գրուզիան, Ռուսթավելի պողոտան, որը բողոքի ակցիաների էպիկենտրոնն էր դարձել, ապաշրջափակվել է։ Երթևեկությունը վերականգնվել է։
Նշվում է, որ ցուցարարները լքել են երկրի խորհրդարանին հարող տարածքը։