Search
Close this search box.

Երևանի բոլոր պոլիկլինիկաները հանգստյան օրերին կաշխատեն

Երևանի բոլոր պոլիկլինիկաներում շաբաթ և կիրակի օրերին ժամը 10։00–ից մինչև 17։00–ը հատուկ հերթապահություն է սահմանվել` հանրապետությունում կարմրուկի դեպքերի հետ կապված։ Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը։
«Հերթապահությունը սահմանվել է, որպեսզի իրականացվի ակտիվ պատվաստումային գործընթաց, ինչպես նաև խորհրդատվություն տրամադրվի գանգատներ ունեցող քաղաքացիներին»,– հայտարարեց փոխքաղաքապետը։

Գևորգ Սիմոնյանը հիշեցրեց, որ Հայաստանում այս պահին կարմրուկի 20 հաստատված դեպք կա, որից 15–ը` Երևանում։ Հավելեց նաև, որ հաստատված բոլոր դեպքերը եղել են չպատվաստված քաղաքացիների մոտ։

«Կանխարգելման միակ ու արդյունավետ միջոցը պատվաստումներն են , բայց այս պահին խորհուրդ է տրվում այն քաղաքացիներին, որոնք չեն պատվաստվել, կամ երկրորդ չափաբաժինը չեն ստացել, կրեն դիմակներ»,– ասաց նա։