Search
Close this search box.

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են ադրբեջանական դիվերսիոն խումբը հարձակվում ոստիկանության մեքենայի վրա

Արցախի Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել դիվերսիոն հարձակումից եւ հայտարարել, որ սրանով ապացուցվում է, որ զենքի տեղափոխություն չի տեղի ունեցել, ինչպես կեղծ տեղեկություններ է տարածում ադրբեջանական կողմը:

Հիշեցնենք՝ մարտի 5–ին առավոտյան ժամը 10։00-ի սահմաններում ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։

Դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող.

Փոխգնդապետ՝ Արմեն Մայորի Բաբայան
Մայոր՝ Դավիթ Վալերիի Դանիելյան
Լեյտենանտ՝ Արարատ Թելմանի Գասպարյան:

Եվս մեկ ծառայող՝ լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանը, ստացել է հրազենային վիրավորում և գտնվում է հանրապետական բժշկական կենտրոնում՝ բժիշկների հսկողության տակ: