Search
Close this search box.

Սերը տարիք չի հարցնում․ Մադոննայի ընտրյալը փոփ թագուհուց փոքր է 35 տարով

Մինչ համացանցում բուռն քննարկում են երգչուհի Մադոննայի և նրա երիտասարդ ընկերոջ բաժանումը, երգչուհին նոր սիրախաղ է սկսել: Այս անգամ ընտրյալը փոփ թագուհուց փոքր է 35 տարով, հայտնում է peopletalk.ru-ն։

Աղբյուրի տեղեկություններով՝ աստղի ընտրյալը 29-ամյա Ջոշ Պոպերն է, որն աշխատում է որպես բռնցքամարտի մարզիչ Մանհեթենի Bredwinners մարզասրահում։ Նախօրեին Պոպերը սեցցանցերում լուսանկար է հրապարակել, որում Մադոննան գրկել է նրան։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մադոննան բաժանվել է 23-ամյա Էնդրյու Դարնելից։

Մինչ այդ երգչուհին հարաբերությունների մեջ է եղել 27-ամյա Ահլամալիկ Ուիլյամսի հետ։ Նրանց սիրավեպը տևել է մոտ երեք տարի։ Ընդհանրապես, աստղն իր օրինակով ապացուցում է, որ սերը տարիք չի հարցնում։