Search
Close this search box.

ՌԴ պաշտոնական հաղորդագրությունը` Բրյանսկ ներթափանցած ուկրաինացիների մասին

Ռուսաստանի դաշնության անվտանգության դաշնային ծառայությունը պաշտոնական հայտարարություն է տարածել Բրյանսկի մարզում տեղի ունեցողի մասին:

Հաղորդագրությունում մասնավորապես ասվում է, որ Բրյանսկի մարզի սահմանամերձ Կլիմովսկի շրջանում ՌԴ ԱԴԾ-ն և ՌԴ ՊՆ կից ուժերը միջոցներ են ձեռնարկում պետական ​​սահմանը խախտած ուկրաինացի զինված ազգայնականներին ոչնչացնելու համար։

Ինչպես արդեն հայտնել ենք, Ռուսաստանի Բրյանսկի մարզում «բախումներ են ընթանում ուկրաինացիՌԴ դիվերսանտների հետ»՝ հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իրավապահ մարմիններին։

Ըստ ստացվող տեղեկությունների՝ մոտ 10։00-ին դիվերսանտները մտել են Բրյանսկի շրջանի տարածք, բաժանվել երկու խմբի ու գնացել Սուշանի և Լյուբեչան գյուղերի ուղղությամբ, որտեղ պատանդ են վերցրել տեղի բնակիչներին։ Կա երկու զոհ:

Նշվում է, որ նախնական տվյալներով սահմանը հատել են 10-20 զինվորական։ Թելեգրամյան այլ աղբյուրներ գրում են մինչև 50 զինվորականի մասին: