Search
Close this search box.

Մարտի 1-ի հիմնական մեղավորն ու գլխավոր պատասխանատուն Նիկոլն է․ Էդուարդ Շարմազանով

Եվ մարտի 1-ի, եւ 2018-ի հեղաշրջման իրական նպատակը Հայաստանի թուլացումն ու Արցախի հանձնումն էր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Էդուարդ Շարմազանովը։

«Այո, մարտի 1-ը բացահայտված է, բայց մեղավորները դեռ պատժված չեն։

Մարտի 1-ի հիմնական մեղավորն ու գլխավոր պատասխանատուն անկարգություններ ու բախումներ հրահրողն էր՝ Նիկոլը։

Եվ 2008-ի մարտին, եւ 2023-ի մարտին նույն կարծիքին եմ, որ դա իշխանափոխության ու պետական հեղաշրջման փորձ էր:

Նույնիսկ նիկոլական Հայաստանի դատարանն մարտի 1-ի գործով անմեղ ճանաչեց նախկին իշխանությունների ներկայացուցիչներին, մասնավորապես, 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

Մարտի 1-ից հետո պետական հեղաշրջման ջատագովներն փոխեցին իրենց տակտիկան ու 2018-ի ապրիլ-մայիսին ՝ հասնելով «խաղաղ» իշխանափոխության։

Թե մարտի 1 -ի, թե 2018-ի հեղաշրջման մեխը Հայաստանի թուլացումն ու Արցախի հանձնումն էր»։

экономите время и до 30% от стоимости