Search
Close this search box.

Թուրքիայում օրը սկսվում է ոչ լավ լուրով

Թուրքիայում նոր երկրաշարժեր են գրանցվել ՝ 4,4 մագնիտուդով Քահրամանմարաշի շրջանում և 4,2 մագնիտուդով Ադըյամանում: Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան:

Հիշեցնենք` փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ: Գրանցվել է ավելի քան 4000 հետցնցում, երկրաշարժի զոհ է դարձել ավելի քան 44 հազար մարդ: