Search
Close this search box.

Ալեն Սիմոնյանը մի քիչ ավել է համարում Մոսկվայի ջղաձգումներն ու նյարդային արձագանքները. պետք է մի քիչ իրենք ավելի հանգիստ և զսպված լինեն

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե այսօր Մոսկվան դեր ունի և մասնակցում է խաղաղության պայմանագրի քննարկումներին, պատասխանեց.

«Իհարկե, դեր ունի, ես չեմ կարծում, որ չի կարող չունենալ, այնուամենայնիվ ռուս խաղաղապահներն են այնտեղ կանգնած, միևնույն ժամանակ մի քիչ ավել եմ համարում այն ջղաձգումներն և նյարդային արձագանքները Մոսկվայից, որոնք տեղի են ունենում, երբ որ որևէ այլ կողմ փորձում է ինչ-որ դրական բան անել, ես դա շատ ավելի էմոցիոնալ եմ համարում, քան քաղաքական մեծ կառույցի կողմից, որ պետք է լինի:
Ես կարծում եմ՝ պետք է մի քիչ իրենք ավելի հանգիստ լինեն, ավելի զսպված լինեն և հասկանան իրավիճակը, հասկանան, որ ՀՀ-ն իր շահերն ունի, իր անվտանգության խնդիր ունի, որը որ պետք է ապահովի ի հեճուկս աշխարհաքաղաքական ելևէջի, կամ որևիցէ մեկի ցանկության կամ խանդի»:

Մանրամասը՝ տեսանյութում