Search
Close this search box.

Ի՞նչ է հայտարարել Շոյգուն

Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ընթացքում ռուսական զորքերի առաջխաղացման խորությունը, ի թիվս այլ բաների, կախված կլինի նրանից, թե ինչ հեռահար զենք կստանա Կիեւը արեւմտյան երկրներից, ասել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, փոխանցում է «Ինտերֆաքսը»։

«Դա կախված է նրանից, թե ինչ զենք կտրամադրվի»,- կիրակի օրը ասել է նա «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» հաղորդման ժամանակ։

Այսպես է Շոյգուն պատասխանել, երբ խնդրել են մեկնաբանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերն այն մասին, թե որքան շատ հեռահար համակարգեր մատակարարի Արեւմուտքն Ուկրաինային, այնքան Ռուսաստանը կհեռացնի սպառնալիքներն իր սահմաններից:

Ավելի վաղ Պուտինը Դաշնային ժողովին ուղղված ուղերձում, մասնավորապես, ասել էր. «Որքան ավելի հեռահար արեւմտյան համակարգեր մտնեն Ուկրաինա, այնքան մենք ստիպված կլինենք հեռացնել սպառնալիքը մեր սահմաններից։ Դա բնական է»: