Search
Close this search box.

Եթե Ռուբեն Վարդանյանը գնաց Ադրբեջանի որոշմամբ, սա նախադեպ է լինելու

Ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Եթե Ռուբեն Վարդանյանը գնաց Ադրբեջանի որոշմամբ, սա նախադեպ է լինելու, որ Ադրբեջանն է որոշում, թե ով Արցախում պիտի պաշտոն զբաղեցնի, ով ոչ։ Սա սկիզբն է լինելու, որ Ադրբեջանն է պաշտոններ բաշխելու Արցախում, ինչին հետևելու է արցախցիների կյանքն ադրբեջանորեն տնօրինելը։

Ռուբեն Վարդանյանի անձը, կենսագրությունը, նրա հանդեպ վերաբերմունքը որևէ նշանակություն չունի։ Այստեղ ադրբեջանական քմահաճույքների իրականցումն է մեծ վտանգը, որն իրականացվում է հայ դավաճանների կողմից արդեն 5 տարի՝ հասցնելով այն կետին, որ Բաքվից են ասում, ով կարա Արցախի պետնախարար լինի, ով ոչ։

Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, նշանակում է՝ ադրբեջանական որոշումները չեն լինելու Արցախում:
Այսպիսով, հայկական հողերի վրա ներկայիս ու հետագայում բոլոր պաշտոն զբաղեցնողները որևէ դեպքում Ադրբեջանի պահանջով չպիտի հեռանան, անգամ եթե այդ պաշտոն զբաղեցնողի անունը Արայիկ Հարությունյան է»: