Search
Close this search box.

Ինչի հետ է կապված Վիտալի Բալասանյանին առնչվող քրգործը և ինչու է լռում Բալասանյանը

Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանին առնչվող քրեական գործը կապված է պաշտոնեական լիազորությունների չարաշահման ենթադրյալ դեպքի հետ։ Արցախի գլխավոր դատախազությունից «Ազատությանը» հայտնում են, որ Քննչական կոմիտեն քննում է Արցախի անվտանգության խորհրդի պատասխանատու պաշտոնյաների կողմից պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու հանգամանքները, որոնք առաջացրել են խոշոր չափերի գույքային վնաս։

Գերատեսչությունից հստակեցնում են՝ այժմ ոչ Բալասանյանը, ոչ էլ այլ անձ գործով մեղադրյալ չէ։

Սակայն դատախազությունը չի մանրամասնում, թե կոնկրետ ինչ են արել Անվտանգության խորհրդի պաշտոնյաները։ Ինքը՝ Բալասանյանը ևս լռություն է պահպանում։