Search
Close this search box.

Բաքուն Ռուբեն Վարդանյանին ընկալում է որպես ուժեղ և արդյունավետ առաջնորդ. ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան

Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը Twitter-ում գրառում է կատարել՝ արձագանքելով Մյունխենի համաժողովում Ալիևի հայտարարությանը, որտեղ Ադրբեջանի նախագահը հերթական անգամ պահանջել է Ռուբեն Վարդանյանին հեռացնել Արցախից։

«Բաքուն Ռուբեն Վարդանյանին ակնհայտորեն ընկալում է որպես ուժեղ և արդյունավետ առաջնորդ, ով կապեր ունի Մոսկվայում և Արևմուտքում»,- գրել է նա։