Search
Close this search box.

Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոց կիրառելու պահանջի մասին որոշումը կհրապարակվի փետրվարի 22-ին

Արդարադատության միջազգային դատարանն այսօր՝ փետրվարի 17-ին, ծանուցել է, որ Հայաստանի կողմից «Լաչինի միջանցքի» ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոց կիրառելու պահանջի մասին որոշումը կհրապարակվի ս.թ փետրվարի 22-ին՝ Երեւանի ժամանակով 19:00-ին, հրապարակային նիստում:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից, նույն օրը, ավելի ուշ կհրապարակվի նաեւ Ադրբեջանի կողմից ներկայացված ժամանակավոր միջոց կիրառելու վերաբերյալ պահանջի մասին որոշումը: