Search
Close this search box.

Թուրքական արտադրության գյուղմթերքն Արցախ է բերվել Հայաստանից. Արցախի ԱԱԾ-ն մանրամասներ է հաղորդում

Պարզաբանվել է թուրքական արտադրության գյուղատնտեսական մթերքի՝ Արցախյան շուկայում հայտնվելու դեպքը: Այս մասին Armlife.am-ը տեղեկանում է Արցախի ԱԱԾ-ից:

«Թուրքական արտադրության գյուղատնտեսական մթերքի՝ Արցախյան շուկայում հայտնվելու դեպքի շուրջ ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված ապրանքները Արցախ են բերվել Հայաստանի Հանրապետությունից, որտեղ այն գտնվում է ազատ վաճառքում:

Ձեռնարկված միջոցառումներով ամբողջությամբ հերքվել է հիշյալ ապրանքները ադրբեջանական կողմի ջանքերով արցախյան շուկա մտնելու վարկածը:

Նկատի ունենալով 12.12.2022թ.-ից Ադրբեջանի կողմից Արցախը շրջափակման մեջ առնելը և դրա հետևանքով ստեղծված իրավիճակը, սնանկացման եզրին կանգնած տարբեր տնտեսվարող սուբյեկտներ հաճախ փորձում են ամենատարբեր եղանակներով որոշակի ապրանքատեսակներ տեղափոխել Արցախ:

Հաշվի առնելով դրա վտանգավորությունն ու ռիսկայնությունը, ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը, համագործակցելով Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի հետ, շարունակելու է միջոցներ ձեռնարկել Արցախը Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման պայմաններում Արցախ տեղափոխվող հումանիտար բեռների անվտանգությունն ապահովելու և անվերահսկելիությունը բացառելու ուղղությամբ»: