Search
Close this search box.

Սպասվո՞ւմ է արդյոք Փաշինյան-Ալիև հանդիպում. Կառավարությունից պատասխանում են

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հավանական հանդիպման մասին խոսք չկա։ Այս մասին Sputnik Արմենիային ասացին ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։

«Այս պահին նման տեղեկություն չկա»,-նշեցին կառավարությունից:

Նշենք, որ ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` Իլհամ Ալիևը կմասնակցի Հարավային Կովկասի անվտանգության վերաբերյալ պանելային քննարկմանը։

Միջոցառումը տեղի կունենա փետրվարի 18-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում: