Search
Close this search box.

Հայ փրկարարները Թուրքիայում կյանքեր փրկեցին. Mikroskop Media

Թուրքիայի հարավային և կենտրոնական հատվածներում տեղի ունեցած երկրաշարժերից հետո աշխարհի շատ երկրներ մարդասիրական և որոնողափրկարարական խմբեր են ուղարկել՝ օգնելու բնական աղետից տուժածներին։ Այդ երկրների թվում էին նրանք, որոնց հետ Թուրքիան բարդ հարաբերություններ ուներ, որոնցից մեկը Հայաստանն էր։

Այսպիսի բովանդակությամբ հոդված է հրապարակել Mikroskop մեդիան: Մեկ հոդվածում ընդգրկվել են այն ադրբեջանական լրատվականների հոդվածները, որոնք կասկածի տակ են դնում Հայաստանի և հայ փրկարարների գործողությունները:

Հայաստանն ու Թուրքիան չունեն դիվանագիտական ​​հարաբերություններ, և նրանց սահմանը փակ է 1990-ականների սկզբից։ 30 տարվա մեջ առաջին անգամ երկու երկրների սահմանը բացվեց` հայկական օգնություն ստանալու համար։ Մինչդեռ ադրբեջանական իշխանամետ լրատվամիջոցները շտապեցին քննել Հայաստանի գործողությունները և կասկածի տակ դնել դրանք:

▪️Լրագրող և քաղաքական դիտորդ Ա. Հասրաթը հայտարարել էր, որ հայ փրկարարները շահագրգռված չեն լինի թուրքերի կյանքը փրկել, և Թուրքիայի իրավապահ մարմինները պետք է ուշադիր ուսումնասիրեն նրանց աշխատանքը։ Բայց ինքը՝ Չավուշօղլուն, հաստատել է, որ հայ փրկարարները փրկել են մարդկանց։

▪️Baku Xabar կայքը գրել էր, որ հայերը կարող են սպանել փլատակներում գտնվողներին։

▪️Milli az կայքը կեղծ տեղեկություն էր հրապարակել, որ երկու հայ փրկարարներ իբր ձերբակալվել են թուրքական ոստիկանության կողմից՝ փլուզված տներից զարդեր գողանալուց հետո։ Լուրը տարածել են նաև այլ լրատվական գործակալություններ։

«Թեև պաշտոնական Բաքուն չի մեկնաբանել Թուրքիայի և Հայաստանի մերձեցումը և Հայաստանին տրամադրվող օգնությունը, ակնհայտ է, որ կառավարությունը գոհ չէ իրադարձությունների նման զարգացումից»- գրում է լրատվականը: