Search
Close this search box.

Թուրքիայում երկրաշարժի զոհերի նոր թիվ

Թուրքիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 38 000-ը, հայտնում է Բնական աղետների հետեւանքների վերացման գրասենյակը (AFAD):

«Անցյալ շաբաթ Թուրքիայի հարավում տեղի ունեցած հզոր երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 38044-ի», – AFAD-ի խոսքերն է մեջբերում Anadolu գործակալությունը։

Ավելի վաղ հաղորդվում էր 35 418 զոհի մասին։

Al-Jazeera-ն հայտնում է, որ Սիրիայում զոհերի թիվը շարունակում է մնալ 5,8 հազար, այդպիսով երկու երկրներում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 43,8 հազարը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ ուրբաթ գիշերը Թուրքիայի հարավում՝ Հաթայ նահանգում, տեղի է ունեցել ևս մեկ երկրաշարժ՝ այս անգամ 5,1 մագնիտուդով։

Փետրվարի 6-ի գիշերը Թուրքիայում տեղի է ունեցել 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որին հաջորդել են մի շարք հետցնցումներ, որոնցից մեկը եղել է 7,6 մագնիտուդով։ Այս ցնցումները մեծ ավերածություններ ու զոհեր են պատճառել երկրում, ինչպես նաև հարևան Սիրիայում։