Search
Close this search box.

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, հայտնել են դատախազությունից:
Հայտնել էինք, որ դատարանը բավարարել է Վիգեն Սարգսյանին կալանավորելու միջնորդությունը։

Հիշեցնենք` նախկին նախարարը մեղադրվում է 2018 թ.–ի հունվարին ՊՆ հաշվեկշռում գտնվող, Երևանի Գ. Հասրաթյան փողոցի թիվ 25/6 հասցեի բազմաբնակարան շենքի բնակարանների բաշխման գործընթացում դիտավորությամբ իր լիազորությունների շրջանակից դուրս գործողություններ կատարելու մեջ:

Վիգեն Սարգսյանը հայտարարություն էր տարածել` իրեն առաջադրված մեղադրանքը համարելով քաղաքական հետապնդում և մարդու իրավունքների բացահայտ ոտնահարում։