Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եվա Եգանյանը Իտալիայում ծածանեց հայոց եռագույնը և հայրենիք վերադարձավ «Super Grand Prix» մրցանակով

«Մոտենում եմ երգերին շատ զգուշորեն, երգը հասկանում,անցկացնում եմ իմ միջով և ապա կատարում: Իհարկե´, հոգիս երգի մեջ դնելով, սիրով ու անկեղծ». իր զրույցներից մեկում այսպիսի անկեղծ խոստովանություն է արել Ժողովրդական երգիչ Եվա Եգանյանը, ով օրեր առաջ Իտալիայի սրտում՝ Հռոմում բարձրացրեց հայոց եռագույնը:

Փետրվարի 12-ին ժողովրդական երգիչ Եվա Եգանյանը Իտալիայում մասնակցեց «VIVA ITALIA» 2023 միջազգային մրցույթին Սայաթ-Նովայի երգերով՝ դառնալով Super Grand Prix մրցանակակիր:

Դահլիճի բուռն ծափահարությունները ու «բռավո» բացականչությունները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ, այո´, Եվա Եգանյանը երգն անցկացնում է իր միջով շատ զգուշորեն:

Armlife.am լրատվական կայքը շնորհավորում է Ժողովրդական երգիչ Եվա Եգանյանին, և թող աշխարհի ամենատարբեր ծայրերում ու բեմերում սիրված երգչուհին հայոց եռագույնը ծածանի: