Search
Close this search box.

Թուրքիան 15 զինծառայողների ողջակիզման դեպքի կապակցությամբ որևէ ցավակցական ուղերձ չհղեց․ նման պահվածքը միայն մեկ բացատրություն ունի

Սուրմալուի հրդեհի կապակցությամբ մեզ ցավակցած Թուրքիան 15 զինծառայողների ողջակիզման դեպքի կապակցությամբ որևէ ցավակցական ուղերձ չհղեց:

Թուրքիայի նման պահվածքը միայն մեկ բացատրություն կարող է ունենալ: 15 զինծառայողների ողջակիզման դեպքը ցավալի պատահար չէր, այլ թշնամու կողմից իրականացված դիվերսիոն գործողություն:

Ադրբեջանի ռազմական գործողության արդյունքում մեր կրած կորստի համար Թուրքիան հո չէր ցավակցելու մեզ:
Իսկ Հայաստանի իշխանություններն ինչո՞ւ են մինչ օրս խեղաթյուրում փաստերն ու ամեն օր մի նոր վարկած առաջ քաշում (որոնցից ամենավերջինը հրապարակվեց երեկ):

Որովհետև եթե չունես թշնամու հարվածին համարժեք հակահարված տալու համարձակություն, լավագույն տարբերակը փաստերը թաքցնելն ու աղավաղելն է:

Ռոբերտ Մարկարյանի ֆեյսբուքյան էջից