Search
Close this search box.

Հանրապետության որոշ ավտոճանապարհներին ձյուն և բուք է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 27-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Կապանի, Գորիսի, Լոռու և Նոյեմբերյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Սարավան-Զանգեր ճանապարհահատվածը բքի պատճառով դժվարանցանելի է: Արթիկ-Ալագյազ ճանապարհին գետնաբուք է։

Մեղրու տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է, տեսանելիությունը՝ 50-70 մետր:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Այս Բաժնից