Search
Close this search box.

Պաշտոնական տվյալներ՝ Աֆրինում 2 կողմերի կրած կորուստների վերաբերյալ

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը տարածած հաղորդագրության մեջ պաշտոնական վերջին տեղեկություններն է հաղորդել Սիրիայի Աֆրին քրդաբնակ շրջանում նախաձեռնած «Ձիթենու ճյուղ» անվանումով ռազմական գործողության կորուստների վերաբերյալ: Հունվարի 27-ին՝ գործողության 8-րդ օրը, տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ թուրքական օդուժը ոչնչացրել է քրդական «Ժողովրդի ինքնապաշտպանական ուժերի» (YPG) 340 հենակետ:

Նույն հայտարարության մեջ նշվում է, որ թուրքական ստորաբաժանումներն ու դրանց հետ քրդերի դեմ կռվող «Սիրիայի ազատ բանակ» (ՍԱԲ-ÖSO) խմբավորման կողմից սպանվել է 394 քուրդ զինյալ:

Սեփական կորուստների վերաբերյալ հայտվում է հետևյալ տվյալները՝ թուրքական բանակն ունի 3 սպանված, 30 վիրավոր, ՍԱԲ-ը՝ 13 սպանված 24 վիրավոր:

Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը հունվարի 20-ին Թուրքիայի օդուժի աջակցությամբ ներխուժել է Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող սիրիական Աֆրին շրջան։ «Ձիթենու ճյուղ» անվանումով ռազմական գործողության վերջնական նպատակն է Սիրիայի քրդերից վերցնել Թուրքիայի հետ սահմանին ընկած 30կմ խորությամբ հատվածը և այնտեղ հիմնել անվտանգության գոտի։

ermenihaber.am

Այս Բաժնից