Search
Close this search box.

Երթուղայինում կնոջից դրամապանակ գողացողի անձը հայտնի է. ոստիկանները բերման են ենթարկել

Հունվարի 26-ին, ժամը 19.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Բաղրամյան պողոտայից բերման են ենթարկել 1987 թ. ծնված Ռուստամ Մ.-ին, որը նույն օրը, ժամը 19.30-ին, թիվ 8 երթուղու միկրոավտոբուսի սրահում 1984 թ. ծնված Արփինե Փ.-ի պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է գումար, նույնականացման, կացության, սոցիալական և բանկային քարտեր, վճարման կտրոններ:

Գողոնն առգրավված է:

Ռուստամ Մ.-ն տվել է խոստովանական բացատրություն:

Կատարվում է քննություն:

Այս Բաժնից